Թբիլիսիի ավտոբուսների պարկը կհամալրվի գազով աշխատող 110 ավտոբուսով


15:25 , 1 օգոստոս, 2019

Shantnews.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համար գազով աշխատող, 12 մետրանոց 110 ավտոբուս գնելու համար մրցույթ կհայտարարվի: Այս մասին մայրաքաղաքի ավագանու նիստում տեղեկացրել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Առաջիկա օրերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ավտոբուսներ ձեռք բերելու հարցով մրցույթ կհայտարարի: Խոսքը 12 մետրանոց, գազով աշխատող 110 ավտոբուսի մասին է, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին։ Այս ամենն արվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի հարցն ամբողջովին կարգավորելու նպատակով։ Մենք փոխարինում ենք դեղին միկրոավտոբուսները, որոնք արտանետումների պատճառով լուրջ խնդիր են հանդիսանում քաղաքի համար»,- ասել է Կալաձեն: