1918թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբում բացվեց մեր առաջին խորհրդարանի առաջին նիստը (Photo)


13:07 , 1 օգոստոս, 2019

Պատմության մեջ այս օրը՝ 1918թ. օգոստոսի 1-ին, Հայաստանի առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցավ կարևորագույն իրադարձություններից մեկը. Երևանի քաղաքային ակումբում բացվեց մեր առաջին խոհրդարանի առաջին նիստը: Բացման ճառը իրականացրեց Ավետքի Սահակյանը.

«Քաղաքացինե՛ր, պատգամավորներ Հայաստանի խորհրդի:

Գերագույն Հայոց ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անելու անդրանիկ նիստը Հայաստանի խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա՛ է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:
Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման»...