Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ուեբերը կհեռանա «Ռեդ Բուլ»-ից


15:25 , 27 հունիս, 2013

Ավստրալացի ավտոարշավորդ Մարկ Ուեբերը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է «Ռեդ Բուլ»-ից:

Հիշեցնենք, որ Ուեբերը տարաձայնություններ ունի «Ռեդ Բուլ»-ի առաջին համար, աշխարհի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելի հետ: Ուեբերը նշել է, որ կարող է հեռանալ «Ֆորմուլա-1»-ից:

«Պայմանագիր եմ կնքելու Porsche-ի հետ և հանդես եմ գալու «Լե Մանի 24 ժամ» մրցաշարում: Ուրախ եմ, որ այդ թիմի մասնիկն եմ լինելու»,- հայտարարել է ավտոարշավորդը: