«Ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով». Գագիկ Սուրենյան (Photo)


11:01 , 1 օգոստոս, 2019

Օգոստոսի 2-3-ին, հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում՝ և Երևանում՝ 5-6 աստիճանով։ Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։