Դիետա՝ գեղեցիկ ազդրեր, իրան և որովայն ունենալու համար


10:47 , 1 օգոստոս, 2019

Այս դիետան հնարավորություն կտա ձեզ արագ նիհարելու և գեղեցիկ իրան ու որովայն կերտելու։

Ահա թե ինչպես է պետք սնվել ցանկալի արդյունքին հասնելու համար.

Նախաճաշ

Ուտելուց 15 րոպե առաջ պետք է 1 բաժակ ջուր խմել:
Վարսակի շիլա՝ առանց աղի, շաքարավազի և կարագի, 5 ցանկացած ընկույզ, 1 յոգուրտ, 2 միջին չափի տոստ՝ մեղրով։

Փոքր նախաճաշ

400 գ մրգեր

Ճաշ

Բանջարեղանային աղցան կամ ապուր՝ առանց մսի, 250 գ խաշախ ձուկ
Մրգեր

Ընթրիք

Բանջարեղանային աղցան կամ կաթնաշոռ

Քնելուց 1 ժամ առաջ

Կեֆիր

Դիետայի ընթացքում կարել է խմել թեյ և սուրճ, սակայն դրանք պետք է լինեն առանց շաքարավազի։ Քաղցրավենիքները և գազավորված ըմպելիքները խիստ հակացուցված են։ Ընդունվող աղի ծավալը նույնպես պետք է քչացնել, իսկ հնարավորության դեպքում՝ աղ ընդհանրապես չօգտագործել։