15:23 , 27 հունիս, 2013ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում իրավիճակը և ճգնաժամի կարգավորման նպատակովգործողությունների համակարգման պատրաստակամություն հայտնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ, նախևառաջ՝ Սիրիայի։ Երկկողմ պատրաստակամություն է հնչել ճգնաժամի քաղաքական կարգավորման շահերից բխող գործողությունների համակարգման վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կանոնավոր շփումներին աջակցելու մասին»,- ասվում է հաղորդագրությունում։