Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին


17:09 , 31 հուլիս, 2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: