Արհեստական ալիքն ակվապարկում գրեթե 44 մարդու մահվան պատճառ կարող էր դառնալ


16:36 , 31 հուլիս, 2019

Չինաստանի Լունցզին քաղաքի ակվապարկում արհեստական ալիքի հետ կապված միջադեպի արդյունքում 44 մարդ ծանր վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հստակեցվում է, որ տեխնիկական սխալի արդյունքում լողավազանով անցնող ալիքը չափազանց բարձր է եղել տեղի համար: Արդյունքում, այցելուները տարբեր կարգի վնասվածխքներ են ստացել:

Ջրի ճնշման տակ մարդիկ բախվել են իրար և լողավազանի պատերին:

Հաղորդվում է, որ հիվանդանոցում են հայտնվել կողոսկրերի կոտրվածքով երկու անձ, ստորին վերջույթների կոտրվածքներով մեկ անձ և ևս երկուսը՝ ուժեղ սալջարդերով: