Բրիտանուհու գլուխն այտուցվել է մազերը ներկելուց հետո


14:07 , 31 հուլիս, 2019

Բրիտանուհու համար իսկական մղձավանջի է վերածվել տեղի վարսավիրանոց այցելությունը: Մազերը ներկելուց հետո նրա գլուխն այտուցվելու հետևանքով գրեթե երեք անգամ մեծացել է, և աղջիկը հայտնվել է հիվանդանոցում:

Ստեֆ Օ’Դելը վարսահարդարին զգուշացրել է քիմիական պարաֆենիլենդիամինի (PPD) նկատմամբ ալերգիայի մասին, ինչը մազերի ներկերի տարածված բաղադրիչ է:

Վարսահարդարն աղջկան հավաստիացրել է, որ ներկն օրգանական է և մազերին քսելու ընթացքում չի դիպչի մաշկին, պատմել է Ստեֆը:

Սակայն, չնայած բոլոր նախազգուշական միջոցներին, վարսահարդարը սխալվել է: Երբ Ստեֆը վերադարձել է տուն, նկատել է, որ պարանոցի վրա մազի ներկի հետք կա, և շուտով մաշկի այդ հատվածը սկսել է քոր գալ: Հաջորդ օրը նրա դեմքն այնքան է այտուցվել, որ աչքերը փակվել են, և նա դադարել է տեսնել: Աղջիկը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 5 օր հակահիստամինային դեղամիջոցներ է ընդունել, հայտնում է «Ռադիուս»-ը: