Ավստրալիայում հայտնվել է գարեջրի համով թեյ


13:15 , 31 հուլիս, 2019

Ավստրալական Victoria Bitter գարեջրային արշավը թողարկել է թեյ գարեջրի համով՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Խմիչքի յուրաքանչյուր փաթեթ պարունակում է գայլուկ և սև ցեյլոնի թեյի տերևներ: Խմիչքը լիովին ոչալկոհոլային է, այնպես որ, այն ցանկացած պահի կարող եք խմել:

Թեյը շուկայում է հայտնվել հուլիսի 29-ին, և հենց նույն առավոտյան նոր արտադրանքի մեծ մասը վաճառվել է։ Նշվում է, որ ըմպելիքը համով և հոտով գարեջուր է հիշեցնում։

Այս թեյն արժե 10 դոլար, և այն հնարավոր է գնել միայն Ավստրալիայի տարածաշրջանում։