Հարբած հնդկացին կրծել է իրեն խայթած օձին


12:45 , 31 հուլիս, 2019

Հնդկաստանում տեղի բնակիչ Ռաջ Կումարը, ով ալկոհոլային խմիչք էր խմել, կրծել է իրեն խայթած ոչ թունավոր օձին։ Ավելի ուշ նա հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ վիճակում։ Նրա վատ լինելու պատճառները հայտնի չեն՝ տեղեկացնում է New York Post-ը։

«Օձը խայթել է նրան։ Ի պատասխան՝ նա կծել է նրան և մասերի բաժանել»,- նշել է տուժողի հայրը։

Ականատեսները նշել են, որ օձը հնդկացու վիճակի համար մեղավոր չէ, քանի որ եղել է ոչ թունավոր։