Ի՞նչ են նվիրել արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը արքայազն Ջորջին․ ԶԼՄ-ներ


11:30 , 31 հուլիս, 2019

Վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Քեմբրիջի դուքս և դքսուհի արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը արքայազն Ջորջին անմոռանալի նվեր են նվիրել, գրում է Express-ը։

Թագավորական ընտանիքը հոբելյարի համար հենց պալատում ֆուտբոլային երեկույթ է կազմակերպել։ Նշվում է, որ Ջորջը տարված է այդ մարզաձևով, այդ պատճառով նրա համար ավելի լավ նվեր լինել չէր կարող։

Տոնին հրավիրել են երեխայի ընկերներին և համադասարանցիներին, ինչը հակասում է թագավորական կարգերին, սակայն արքայազնի համար բացառություն են արել։