Նախագահ Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքն ունեցել է անթիվ հաջողություններ


09:50 , 31 հուլիս, 2019

Մի քանի օր առաջ լրացավ Արցախի 1-ին, Հայաստանի 2-րդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։

«Ղեկավարի համար վախկոտությունը մի քիչ վտանգավոր կատեգորիա է: Թիկունքում զգում ես, որ կա մի ժողովուրդ, չափազանց հետաքրքիր պատմություն ունեցող ժողովուրդ: Կա մի երկիր, որը ծավալով մեծ չէ, բայց հոգևոր արժեքների առումով և բովանդակությամբ հզոր է»․ Ռոբերտ Քոչարյան:

Սա ուժեղ մարդու, իրական ղեկավարի, երկրի համար մտահոգ մարդու խոսք է: Մարդ, ով եղել է պատերազմ հաղթող նախագահ Արցախում, եղել է նախագահ Հայաստանում, ում նախագահության ընթացքում տարիներ շարունակ Հայաստանում շատ լուրջ տնտեսական աճ է գրանցվել, հասարակությունն այդ տարիներին արտաքին անվտանգության հարցերով որեւէ անհանգստություն չի ունեցել: Մեկ բան ինձ համար հստակ է. նախագահ Քոչարյանն այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքն ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։ Կասկած չունեմ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի հերոսներից մեկը։ Ուրեմն՝ պարզ է, որ նա պետք է ենթարկվեր ճնշման հզոր ալիքի մի մարդու կողմից, ով ապաշնորհ է, ով չի կարողանում տնտեսություն բարձրացնել, ով սեպեր է խրում և՛ արտաքին քաղաքական գործընկերների հետ հարաբերություններում, և՛ Արցախի ու Հայաստանի միջև, և, ի վերջո մարդու, ով պարզապես հասարակ դասալիք է ու չունի որևէ պատկերացում բանակի ու ռազմական գործի մասին: Եվ մի կարևոր փաստ էլ. մարդ, ով պարզունակ հիշաչար է, ու տառապում է վրեժխնդրության մոլուցքով:

Հ.Գ. Պարոն նախագահն արժանի չէ նման վերաբերմունքի, և անթույլատրելի է նման վերաբերմունքը: Եվ ես կարծում եմ, որ մեր հասարակությունը և արդարադատությունը պետք է ամեն ինչ անեն, որ վերականգնեն նրա բարի համբավը և իրավունքները:

Նախագահ Ռ. Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:

Հ.Գ.Գ. «Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ»․ Ռոբերտ Քոչարյան: