«Վոլոչկովան կմեռնի նախանձից կամ ծերությունից». Գարիկ Մարտիրոսյանի կինը մարտահրավեր է նետել բալետի պարուհուն


23:43 , 30 հուլիս, 2019

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, հանգստանում է Իտալիայում, ուր այցելում է ամենագեղեցիկ վայրերն ու իր արկածների մասին պատմում Instagram-ում։

Շոումենի կինը լուսանկարներից մեկում 70-ականների էլեգանտ կերպարում է։ Նա պուտավոր, սպիտակ տոպ է կրում և սև տաբատ։ Կերպարն ամբողջացրել է Chanel ապրանքանիշի պայուսակը։ Շիկահերը լուսանկարվել է՝ մի ոտքը դնելով լողավազանի ծայրին։

Жанна отдыхает в Италии

«Ինձ 40-50 տարի տվեք, և ես հաստատ շպագատ կնստեմ։ Վոլոչկովան պարզապես կմեռնի նախանձից։ Կամ ոչ… Անաստասիա Յուրևնան, ամենայն հավանականությամբ, կմեռնի ծերությունից, ինչը ես մաղթում եմ ինձ»,- հրապարակումը մեկնաբանել է Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը։

Հումորիստի կինը խոստովանել է, որ իր կերպարը տպավորել է նաև տեղի բնակիչներին, հատկապես տղամարդկանց։ «Երեկ ես երազանք էի բոլոր իտալացիների համար, որոնց պուբերտատ շրջանը եղել է 60-ականներին։ 70-ն անց ոճայինների կողմից այդքան հաճոյախոսություններ ես երբեք չէի ստացել։ Կարծում եմ՝ իմ հագուստը նրանց հիշեցրել է անցած երիտասարդության և The Beatles-ի մասին, իսկ ինձ՝ իմ և Тhe Bravo խմբի մասին»,- կատակել է Ժաննան։

Жена юмориста в стильном образе

Жанна Мартиросян оделась в стиле 70-ÑÂ