Ճապոնիայում թույլատրել են աճեցնել կենդանիների սաղմեր՝ մարդու բջիջներով


23:24 , 30 հուլիս, 2019

Ճապոնիայի կառավարությունը որոշել է աջակցել գիտնականին, որն աշխատում է մարդու բջիջներ պարունակող կենդանիների սաղմերի ստեղծման վրա: Այս մասին հաղորդում է Popular Mechanics-ը:

Նշվում է, որ կենսաբան Հիրոմիցու Նակաուչին ցանկանում է ստեղծել մարդկային ենթաստամոքսային գեղձ ունեցող կրծողներ։ Նրա հետազոտական խումբը մտադիր է ստեղծել մարդկային բջիջներով օրգաններ ունեցող կենդանիներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի մարդկանց վրա կատարել այդ օրգաններով փոխպատվաստումներ։