Tert.am-ը գրում է.
Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Մանվել Գրիգորյանն և Նազիկ Ամիրյանի ընտանեկան միջոցների վրա կալանքը հանվի:
Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանը վճարովի հիմքերով բուժում է ստանում, նաև պաշտպանությունն իրականացնելու համար այս ընթացքում ֆինանսական խնդիրները լուծել են հարազատների, բարեկամների օգնության միջոցով:
«Անթույլատրելի է պարտքեր կուտակել կամ գումար խնդրել պարտադիր վճարումների համար, երբ իր անձնական միջոցներից հնարավորություն չի տրվում վճարել»,-ասաց փաստաբանը և նշեց, որ քիչ առաջ պետական լիազոր մարմնի գրությունը բավարարեց դատարանը՝ մասնակի վերցնելով գույքի և միջոցների վրա դրված կալանքը:
«Բայց այստեղ կա ևս խնդիր, մեկ տարի է՝ անձի միջոցների հաշվին նրա տարրական կենցաղային կարիքները չի կարողանում իրականացնել, հայցում ենք դատարանից համապատասխան որոշում կայացնել»,-ասաց փաստաբանը:
Մեղադրող կողմից ասացին, որ միջոցները գերազանցում են 2 մլրդ դրամը: Այսպիսով՝ 1 մլրդ-ի հետ կապված գույքի և միջոցների վրա դրված կալանքը վերացվեց: Իսկ ինչ մնում է դատավարությանը և բժշկական ծառայությունից օգտվելուն, ասացին, որ կարող է նա պետականորեն անվճար ծառայություններից օգտվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ