Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչը պատրաստ է դատարանում ցուցմունք տալ


19:20 , 30 հուլիս, 2019

2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում ահաբեկչությունների կազմակերպիչ շեյխ Մոհամեդը հայտարարել է, որ պատրաստ է խոսել ողբերգությունների մասին և ցուցմունք տալ։ Փոխարենը նա պահանջում է իր նկատմամբ մահապատիժ չսահմանել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Տղամարդը նամակ է գրել փաստաբաններին, որոնք այն դատարանին են փոխանցել։ Տեքստում ասվում է, որ նա Էր Ռիհադի դեմ հանդես կգա և կաջակցի նրանց, որոնք Սաուդյան Արաբիային մահապատժին մասնակից են համարում։

Սական դրա փոխարեն Մոհամեդը խնդրել է մահապատիժ չսահմանել։ Եթե այդ պահանջը չբավարարվի, մեղադրյալը ցուցմունք չի տա։