Հոլոքոստի ժամանակ զոհված հարազատների մասին մտացածին պատմություններով հայտնի բլոգերին մահացած են հայտնաբերել


19:00 , 30 հուլիս, 2019

Դուբլինում մահացած են հայտնաբերել գերմանացի պատմաբան և բլոգեր Մարի Սոֆի Հինգսթին, որը բոլորին ստել էր, թե իր նախնիները Հոլոքոստի զոհեր են, հաղորդում է iLaw Journals University News-ը։

Նախնական տվյալներով՝ զոհի մարմնում բացակայում են բռնի մահվան հետքերը։

Մարի Սոֆի Հինգսթը հանրաճանաչություն է ձեռք բերել Հոլոքոստի ժամանակ զոհված իր հրեա հարազատների մասին հրապարակումների շարքից հետո։ Ավելի վաղ պարզվեց, որ նրա պատմությունները մտացածին են։

Կինը խոստովանել է կեղծիքը՝ դա բացատրելով Դուբլին տեղափոխվելու հետ կապված ընկճախտով։