«Կենդանի» անձրևային ամպեր՝ Անգլիայի հարավում


18:20 , 30 հուլիս, 2019

Վերջերս Անգլիայի հարավում չորային հուլիսյան մի օր անձրևի ամպեր են կուտակվել, որոնք իրականում թռչող մրջյուններ են եղել։

Միացյալ Թագավորության օդերևութաբանները բացատրել են, որ մերձերկրյա ուղեծրում գտնվող արբանյակները չեն կարող անձրևային ամպերը տարբերել մրջյունների խմբից, քանի որ միջատները թռչում են՝ ամպի նման կուտակված, և դա կեղծ տպավորություն է ստեղծում։

Դրանք այգիների սև մրջյուններ են եղել (Lasius niger)։ Բանն այն է, որ տապ եղանակի պարագայում այդ միջատները խմբերով վեր են բարձրանում և ծածկում հորիզոնը։