Մաշկի վրա ճարպակույտերի գոյացումը տարածված երևույթ է, այդուհանդերձ, դրա մասին շատ բան չգիտենք:
Մանր սպիտակ գնդիկները մաշկի վրա, հատկապես` աչքերի շուրջ, կարող են գոյանալ ցանկացած տարիքում:
Ցավոք, մաշկի խնամքի պարագաներն անզոր են դրանց դեմ:
Այս երևույթը հայտնի է միլիում անունով. դա ճարպագեղձերի չափազանց ակտիվ աշխատանքի հետևանքն է: Դրանք կարող են առաջանալ նաև մաշկի մեխանիկական վնասվածքից, ինչպես նաև արևայրուքի հետևանքով:
Սա համարվում է կոսմետիկ խնդիր, որից կարելի է ազատվել անգամ տանը:
Դրա համար գերադասելի են բնական միջոցները:
1. Սառը ջուրը
Սառը ջրով լվացվելը դրական արդյունք է տալիս: Շատ սառը ջուրը նպաստում է դեմքի ծակոտիների սեղմման, նեղացման, ինչն էլ կանխարգելում է մաշկային խնդիրներն ու նաև միլիումը:
2. Կիտրոնի հյութ ու շաքարավազ
2 ճաշի գդալ շաքարավազը խառնել 1 թեյի գդալ ձիթայուղի ու կես կիտրոնի հյութի հետ: Այս միջոցը մաքրում է մաշկը, նպաստում հին բջիջներից ազատմանն ու հուսալի կանխում է նոր միլիումների առաջացումը:
3. Թեյածառի եթերայուղ
Տաք ջրով թասի մեջ 10 կաթիլ թեյածառի յուղ լցնել, սրբիչը թաթախել այդ լուծույթի մեջ, քամել ու մաշկին դնել մի 2 րոպե, որ մաշկը շոգեհարվի: Դրանից հետո պետք է լվացվել սառը ջրով, սովորականի պես: Այս միջոցը հրաշալի է մաշկի խոր մաքրման ու արյան նորմալ շրջանառությունը վերականգնելու համար:
4. Նռան փոշի
Նռան կեղևը չորացնել ջեռոցում, մինչև շագանակագույն դառնա, ապա մանրացնել կամ սրճաղացով աղալ ու դրանով դիմակ պատրաստել. մի քիչ կիտրոնահյութ խառնել նռան կեղևի փոշուն ու քսել դեմքին: Մաշկի թերությունները շատ շուտով կվերանան: Ի վերջո, մաշկի ցանկացած տեսակի խնդրի առկայության դեպքում խուսափեք արևի ճառագայթներից: