Ադրբեջանը դիմել է Թուրքիայի օգնությանը` կործանված ՄիԳ-29-ը գտնելու համար


18:20 , 30 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 24-ին կործանված ՄիԳ-29 կործանիչի որոնողական աշխատանքներում ներգրավվել են ինչպես ադրբեջանական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ ու ջրասույզներ: Այս մասին, ըստ Minval.az-ի, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրացուցիչ օգնության խնդրանքով ծանուցում է ուղարկվել Թուրքիայի համապատասխան կառույցներ, և մոտ ժամանակներս սպասվում է թուրք մասնագետների ժամանում: