ՆԱՍԱ-ում բացատրել են հաճախակի դարձած երկրաշարժերի պատճառը


14:30 , 30 հուլիս, 2019

Երկրից Լուսնի հեռանալու պատճառով մեր մոլորակի պտույտները դանդաղում են, ինչը հանգեցնում է ավելի ուժգին և հաճախակի երկրաշարժերի։ Այս մասին հայտարարել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտաշխատող Մեթյու Ֆանկը՝ գրում է Naked Science-ը։

«Լուսնի ձգողականությունը Երկրի վրա ստեղծում է մակընթացային ալիքները, որոնք փորձում են պտտվել նույն արագությամբ, ինչ մոլորակի մնացած հատվածը։ Երկիրը շարժվում է առաջ Լուսնի առջևից, նրա արբանյակն աշխատում է ետ քաշել մեզ, ինչը դանդաղեցնում է Երկրի պտույտը»,- բացատրել է գիտնականը:

Գիտնականի խոսքով՝ այժմ Լուսինը տարեկան չորս սանտիմետր հեռանում է Երկրից։ Երկրի պտույտի արագության դանդաղումը, որպես հետևանք, կարող է հանգեցնել ավելի ուժեղ երկրաշարժերի։