Ֆրանսիայում անց է կացվում օդապարիկների փառատոն


14:10 , 30 հուլիս, 2019

Ֆրանսիայի հյուսիս-արևելքում անց է կացվում օդապարիկների խոշորագույն փառատոն՝ գրում է Le Soir-ը:

10 օր տևողությամբ Լոթարինգյան համաշխարհային փառատոնի շրջանակներում օդապարիկերը օդ են բարձրանում գիշեր-ցերեկ։ 2019թ․ փառատոնը անց է կացվելու հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը ընկած ժամանակահատվածում։

Փառատոնի գլխավոր իրադարձությունը մի քանի հարյուր օդապարիկների միաժամանակյա բարձրացումն է։ 1989թ․-ից իր վեր փառատոնը համարվում է աշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկը։