Ջեսիկա Ալբային մեղադրել են ռասիզմի մեջ


13:13 , 30 հուլիս, 2019

Twitter-ի օգտատերերն ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբային մեղադրել են ռասիզմի և հոմոֆոբիայի մեջ:

Ըստ The Hollywood Reporter-ի՝ հուլիսի 28-ին հակասեմիտական կոչերով և վիրավորանքներով ոչ միանշանակ թվիթների շարք է հայտնվել Ջեսիկա Ալբայի օգտահաշվում, որոնք, սակայն, հետագայում հեռացվել են։

Դերասանուհու երկրպագուները գրել են, որ Ալբայի օգտահաշիվը կոտրել են, սակայն ինքը՝ դերասանուհին, չի արձագանքել այդ տեղեկատվությանը։