«Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:
Համեմատության համար նշեմ, որ 2019թ. այդ գումարը $6.4 մլն էր, 2018-ին` $6.80 մլն, 2017-ին` $26.41 մլն, 2016-ին` $23.10 մլն:
2020թ. նախատեսված գումարից`
$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,
$800.000՝ տնտեսական զարգացման ոլորտին,
$3.100.000՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,
$1.500.000՝ անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):
Մնացածը` այլ ոլորտներին:
«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2 մլն:
Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեով նախատեսված օգնությունն է: Իհարկե, չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա: