Հայտնի են դարձել հարուստների նախընտրած զբոսաշրջային ուղղությունները


09:42 , 30 հուլիս, 2019

Փորձագետները հրապարակել են մասնավոր ինքնաթիռների ամենահայտնի երթուղիները։ Առաջատար վայրը Կարիբյան ծովն է՝ գրում է korrespondent.net-ը։

2018թ․ դեպի Կարիբյան կղզիներ 30 հազար չվերթներ են իրականացրել, ինչը 10 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Մյուս առավել հայտնի ուղղություններն են Բահամյան կղզիները, Պուերտո-Ռիկոն, ինչպես նաև Կայմանյան կղզիները։ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասնավոր ինքնաթիռների տերերը նախընտրում են Ֆիլիպինները, Մալդիվները և Բալին։