Հավատարիմ շունը սպասել է տիրոջը հիվանդանոցի մահճակալի մոտ՝ չիմանալով, որ նա այլեւս ողջ չէ


23:20 , 29 հուլիս, 2019

Շների հավատարմությունը վաղուց արդեն լեգենդար է եւ ապացույցների կարիք չունի: Սակայն չորքոտանի մեր ընկերներն ամեն անգամ ապացուցում են իրենց սերը եւ կոտրում մեր սրտերը:

Նյու Ջերսիի փրկված շներին նվիրված ֆեյսբուքյան խմբում գրառում է հայտնվել լուսանկարով: Այն ցնցել է օգտատերերին: Լուսանկարում 3-ամյա շունն է՝ Moose անունով, որը տխուր նստած է հիվանդասենյակում: Նա սպսում է տիրոջ վերադարձին, բայց, ցավոք, տերը վախճանվել է, գրում է Unilad-ը:

Լուսանկարի տակ բացատրել են, որ Moose-ը սիրում է բոլորին, սակայն այժմ նրա սիրտը կոտրված է: Նրան պետք է սիրող ընտանիք, որը կօգնի դուրս գալ իրավիճակից: Օգտատերերին ցնցել է այս պատմությունը, եւ նրանք սկսել են տարածել տեղեկությունը, եւ մի քանի օրվա ընթացքում այն հավաքել է 5,3 հազար հավանում: Համացանցի ուժն օգնեց, եւ Moose-ին շների կացարանից տարան մեկ շաբաթից:

Фото © Facebook / Eleventh Hour Rescue

https://static.life.ru/af576f143f720b3d80599376bfd08721__980x.jpg