Հայաստանի «քույրը» հետաքրքրված է Ադրբեջանի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությամբ


21:00 , 29 հուլիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրունո լե Մերը հայտարարել է, որ Ադրբեջանը Ֆրանսիայի վաղեմի տնտեսական գործընկերն է, եւ Փարիզը շահագրգռված է անցնելու տնտեսական եւ ֆինանսական համագործակցության նոր փուլի:

«Մենք հետաքրքրված ենք էներգետիկայի բնագավառում, վերականգնվող էներգառեսուրսների եւ ռազմական արդյունաբերության բնագավառներում համագործակցությամբ»,- ասել է լե Մերը: