Georgian Airways-ը 25 մլն դոլարի վնաս է կրել դեպի Ռուսաստան չվերթների չեղարկման պատճառով


18:50 , 29 հուլիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Դեպի ՌԴ վրացական Georgian Airways  ավիաընկերության չվերթների չեղարկման հետեւանքով ստացած վնասների չափը կազմել է շուրջ 25 մլն դոլար,-այդ մասին այսօր հայտարարել է ավիափոխադրողը: Հայտարարության մեջ նշվում է նաև,  որ ուղիղ չվերթների չեղարկումը զգալի հարված է հասցրել ավիաընկերությանը: Ընկերությունը կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրների առաջ: Վաճառված տոմսերի մոտ 80 տոկոսը ստիպված են եղել հետ վերադարձնել, իսկ տոմս գնողների թիվը կտրուկ ընկել է:

Հայտարարության մեջ Georgian Airways ղեկավարությունը անդրադարձել է նաեւ երկրի կառավարության վերջերս կայացած որոշմանը՝ տարանցիկ չվերթերի խթանումը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ եւ 600 հազար եվրոյի հատկացում:

Վրացական ավիաուղիների ղեկավարությունը իր հայտարարության մեջ նաեւ անդրադարձել է երկրի կառավարության վերջերս կայացրած որոշմանը `խթանել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ Երեւանով տարանցիկ չվերթերի խթանումը եւ  այդ կապակցությամբ հատկացնել 600 հազար եվրո: