19:34 , 27 հունիս, 2013Վերջերս համացանցում հայտնվեց երգիչ Վարդան Սարգսյանի և Ֆիլիպ Կիրկորովի լուսանկարը, որն իրար խառնեց հայ հասարակությանը: Ոմանք փնովեցին, ոմանք զայրացան, ոմանք PR քայլ համարեցին, ոմանք էլ պարզապես «լայքեցին» լուսանկարն առանց մեկնաբանություն թողնելու: Մինչդեռ երգիչն այս ամենի հետ կապված իր դիրքորոշումն ունի:
«Մի բան հաստատ է, ես չեմ տեղադրել լուսանկարն իրարանցում առաջացնելու կամ PR -ի համար: Կարծում եմ՝ ծիծաղելի կլիներ տեղադրել լուսանկար մի մարդու հետ, ում քո երկրում չեն սիրում: Պարզապես նրա հետ շփվելու առիթ եղավ, որի ժամանակ ես նրան նշեցի մեր քաղաքացիների վերաբերմունքը նրա մի շարք քայլերի հանդեպ: Երբ ասացի, նա պարզապես լռեց, ես այդ լռությունը համարեցի համաձայնության նշան»,-ArmStar.am-ի հետ զրույցում պարզաբանեց Վարդանը:

Վարդանին չի հաջողվել ներկա լինել Ֆիլիպի համերգին, քանի որ ելույթ ուներ Ժելեզնավոդսկ քաղաքում. «Կարծում եմ` նրա համերգին կարելի էր ներկա լինել, որովհետև նա հրաշալի շոու ունի: Ցանկանում եմ ավելացնել, որ այդ օրը դահլիճի մոտ հավաքված հանդիսատեսին տեսնելով հասկացա, որ քառասուն տոկոսը հայ էին»: Վարդանը Ֆիլիպի մասին իր սուբյեկտիվ կարծիքն ունի. «Կարող եմ ասել, որ նրա կողմից բացարձակ գոռոզություն չզգացի: Ես առհասարակ չեմ մտածել նրա մասին, թե՛ լավ, թե՛ վատ: Ինձ համար նա միշտ եղել է աշխատասեր և տաղանդավոր երգիչ: Նույնիսկ զրույցի ընթացքում չեմ մտածել նրան ինչ-որ բան ասել, կարծես խոսակցությունը ստացվեց պահի տակ»:
Շարունակությունը՝ այստեղ