Ալաբամայի ապաստարանում երկու փիթբուլ 29 կատվի են հոշոտել


22:00 , 29 հուլիս, 2019

ԱՄՆ Ալաբամա նահանգում գտնվող Dothan կենդանիների ապաստարանում ողբերգություն է տեղի ունեցել։ Երկու փիթբուլ 29 կատվի են հոշոտել, հաղորդում է Associated Press-ը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների խոսքով՝ հաստատությունը վաղուց է հնացել։ Քաղաքային իշխանությունները պետք է օգնեին վերանորոգել այն, սակայն դա տեղի չի ունեցել։ Քաղաքապետը ևս հաստատել է դա։

Ապաստարանի տնօրենն ասել է, որ շներն ինչ-որ կերպ դուրս են եկել վանդակից։ Հետո նրանք բացել են կատուների համար նախատեսված սրահի դուռը, որոնց օգնության աղաղակներին ոչ ոք չի արձագանքել։

Նշվում է, որ շները նոր են ապաստարանում հայտնվել, և դեռ որոշում չի կայացվել՝ ինչ անել նրանց հետ։