Հայտնի են ատամների համար ամենավնասակար ըմպելիքները


22:20 , 29 հուլիս, 2019

Քաղցր ըմպելիքները վնասում են մարդու ատամները։ Այս մասին վկայում են Վարշավայի բժշկական համալսարանի աշխատակիցների ուսումնասիրությունները, հաղորդում է International Journal of Environment and Health-ը։

Լեհ գիտնականներն ուսումնասիրել են ըմպելիքների, որոնցում շաքարավազի փոխարինողներ են (քսիլիթ, էրիթրիտ), ազդեցությունը մարդու ատամի էմալի վրա։

Պարզվել է, որ այդ ըմպելիքներն ատամների էրոզիա առաջացնլու այնպիսի պոտենցիալ ունեն, ինչպես գլյուկոզայի և ֆրուկտոզի թուրմը։