Օրլանդո Բլումը գնահատել է իր շանսերը Լեգոլասի դերին վերադառնալու համար


19:15 , 29 հուլիս, 2019

Դերասան Օրլանդո Բլումը պատմել է Լեգոլասի կերպարը կրկին մարմնավորելու հնարավորության մասին:

Բլումը, որը խաղացել է «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիտ» ֆիլմերում, գնահատել է իր շանսերը նախկին կերպարին վերադառնալու հարցում: Նրա խոսքերով՝ դա քիչ հավանական է: Ըստ «Մատանիների տիրակալի» փիլիսոփայության՝ էլֆերը դանդաղ են ծերանում, իսկ դերասանն արդեն մեծացել է 20 տարով: Բլումի կարծիքով՝ Լեգոլասի դերը համապատասխան կլինի 19 տարեկան մի դերասանի: Այս մասին գրում է Kinonews-ը:

Դրանից բացի՝ դերասանը հիշել է Փիթեր Ջեքսոնի հետ զրույցը «Մատանիների տիրակալը» վերաթողարկելու հնարավորության մասին: Աստղերը եկել են այն եզրակացության, որ դա անհնար է: Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Amazon-ը 250 մլն դոլարով գնել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի սյուժեով սերիալի նկարահանման իրավունքը: Նկարանումները կսկսվեն 2020-ին: Առաջին դրվագները կնկարահանի Խուան Անտոնիո Բայոնը: