Disney-ը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել


18:20 , 29 հուլիս, 2019

Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, այս մասին գրում է Quartzy-ն:

Ըստ հրատարակության տվյալների՝ այս տարի Դիսնեյի համար ամենաեկամտաբեր ֆիլմերն են եղել «Վրիժառուները. եզրափակիչ», «Նավապետ Մարվել» եւ «Ալադին» ֆիլմերը: Ֆիլմերից յուրաքանչյուրը հավաքել է 1 մլրդ դոլարից ավելի: 2019թ․-ի հուլիսին ընկերությունը վաստակել է 7,67 մլրդ դոլար՝ դրանով սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ կինոընկերությունների ամենամյա եկամուտների մեջ:

Նշվում է, որ նախկին ռեկորդն էլ էր պատկանում The Walt Disney Company-ին: Այն 2016-ին կազմել էր 7,61 մլրդ դոլար