Ո՞վ է Նիկոլ Փաշինյանի facebook-յան գրառումների հեղինակը, կամ ի՞նչ է իրականում կատարվել


16:47 , 29 հուլիս, 2019

Հետհեղափոխական էյֆորիայից ձերբազատված հասարակության մի զգալի մասը շատ վաղուց նկատել էր, որ պարոն Փաշինայնն իր facebook-յան էջում կարող է տեղադրել չստուգված և իրականությանը չհամապատասխանող բազմաթիվ տեղեկություններ: Օրինակ՝ վերջերս պարոն Փաշինյանը Եվրոստատի անունից մի տեղեկատվություն էր տարածել, որը կեղծ էր: Սակայն այն, ինչ գրել է պարոն վարչապետն իր էջում ընդամենը մեկ ժամ առաջ ուղղակի, մեղմ ասած, զարմանք է առաջացրել շատերի մոտ: 

Պարոն Փաշինյանն իր էջի հետևողներին մեծ ուրախությամբ տեղեկացրել է, որ Վարդավառի տոնի կապակցությամբ Սևանա լիճ են այցելել 100 հազար հանգստացողներ: Իսկ հիմա կմեջբերեմ նրա գրառման երկրորդ, խնդրահարույց մասն ամբողջությամբ․ «ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ սեփական կյանքի գնով: Փառք Հայոց բանակին»:

Այո՛, հենց այսպես: Որևէ մեկը կարո՞ղ է մեկնաբանել պարոն Փաշինյանի մտքերը: Ի՞նչ կապ ունի Սևանում հանգստացող մեր քաղաքացիների անվտանգությունը զոհված զինվորի հետ: Որքան հասկանում եմ, պարոն Փաշինյանը երեկ Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի սահամանագոտում զոհված պայմանագրային զինծառայող Ա. Բուլղադարյանի մահը կապում է Սևանա լճում հանգստացող մեր քաղաքացիների անվտանգության ապահովման հե՞տ: Այսինքն՝ ազերիները փո՞րձ են կատարել Տավուշի մարզից հասնել Գեղարքունիքի մարզ և դիվերսիա կազմակերպել, ու այն կասեցվել է հայ զինվորների կողմից, որի հետևանքով մենք կորուստ ենք ունեցել: Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել պարոն Փաշինյանի գրառման իմաստը:

Իսկ եթե դա այդպես չէ, ուրեմն՝ պարոն Փաշինյանի մոտ ինչ-որ խնդիրներ կան, քանի որ այլ կերպ չի կարելի մեկնաբանել այսպիսի զարմանալի գրառումը, կամ էլ նրա այս գրառման հեղինակը նա չէ:

Լավ կլինի՝ պարոն վարչապետը պարզաբանի իր այս գրառումը, քանի որ այն արդեն տարակարծությունների և բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

No photo description available.