16:28 , 29 հուլիս, 2019Ո՞ր մթերքներն են հարուստ սպիտակուցներով: Անշուշտ, առաջինը մտքին գալիս է ձուն: Եվ դա ճիշտ է. խաշած մեկ ձուն պարունակում է 6 գ սպիտակուց: Բայց ամեն օր ձու ուտել հնարավոր չէ: Ներկայացնում ենք ևս 4 մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով:
100 գ յոգուրտում պարունակվում է 10 գ սպիտակուց: Հունական յոգուրտը կարելի է ավելացնել աղցաններին:
100 գրամ դդմի սերմերը պարունակում են 23 գ սպիտակուց: Այն կարելի է ինչպես առանձին ուտել, այնպես էլ ավելացնել աղցաններին:
100 գ նուշը պարունակում է 22 գ սպիտակուց: Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին E:
100 գ վարսակի փաթիլներ՝ 20 գ սպիտակուց: Հրաշալի նախաճաշ, որը հարուստ է նաև հակաօքսիդանտներով: