Միջազգային կոալիցիան ավիահարված Է հասցրել Դեյր Զորի նահանգին. SANA


14:00 , 29 հուլիս, 2019

ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը հարված Է հասցրել Սիրիայի Դեյր Զորի նահանգի Էզ Զեր բնակավայրին: Հուլիսի 29-ին այդ մասին հաղորդել Է SANA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հարվածի հետեւանքով կան զոհվածներ եւ տուժածներ խաղաղ բնակչության շրջանում: Նրանց թիվը SANA-ն չի ճշտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: