Եթե ստամոքսը դատարկ է, տեղեկությունն ավելի լավ է հիշվում․ գիտնականներ


19:42 , 27 հուլիս, 2019

Դատարկ ստամոքսին տեղեկությունն ավելի լավ է հիշվում։ Համապատասխան եզրահանգման են հանգել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։

Հիշողության հորմոնը՝ գրելինը սինթեզվում է ստամոքսում և աղիներում, որից հետո հայտնվում հիպոֆիզում։ Այն կարող է ազդել հիշողության վրա թափառող նյարդի աղիքային ճյուղավորման շնորհիվ։ Իսկ քաղցի և հագեցվածությունը զգացումը կարող են ստանձնել նեյրոնների բարդ մեխանիզմների կարգավորումը։

Դա է ապացուցել նաև մկների միջոցով իրականացված գիտափորձը։