2020-ի ապրիլին S-400-ների գործարկման պարագայում ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ թուրք պատգամավոր


13:50 , 27 հուլիս, 2019

Եթե Թուրքիան գործարկի Ռուսաստանից ձեռք բերված S-400 ԶՀՀ-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Արդահան նահանգից պատգամավոր Օզթյուրք Յըլմազը։

«Իմ կարծիքով, եթե 2020-ին S-400-ները գործարկվեն, նույն ամսին ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը»,-հավելելով, որ ժամկետը սխալ է ընտրված և այդքան սպասել հարկավոր չէ։

«Ես չեմ հասկանում՝ ինչու Թուրքիայի նախագահը նշեց հենց այդ ժամկետը։ ԶՀՀ-ները ավելի վաղ պետք է գործարկվեն»,-ընդգծել է նա։