Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ


11:59 , 27 հուլիս, 2019

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։