ԶԼՄ-ները հայտնել են Ուկրաինայի վարչապետի պաշտոնի գլխավոր հավակնորդին


11:20 , 27 հուլիս, 2019

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են երկրի վարչապետի պաշտոնում գլխավոր թեկնածուին։

Լրագրողների տվյալներով՝ գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին պաշտոնանկ անել և պաշտոնը զբաղեցնել կկարողանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարուկը։

ԶԼՄ-ները նշում են, որ տվյալ պահին Զելենսկու վարչակազմը լրջորեն քննարկում է Գոնչարուկի թեկնածությունը։