Հուլիսի 30-31-ը ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա


10:34 , 27 հուլիս, 2019

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում հուլիսի 27-29-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, 30-31-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։