«168 Ժամ». Իշխանությունների երկու «ճշմարտությունները»


10:32 , 27 հուլիս, 2019
Երեկ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխար­գելման ու դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի շուրջ առաջացած մտահո­գությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ։ Հանձնաժողովի կարծիքը ստա­նալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»։

Այլ կերպ ասած չարաբաստիկ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն էլ կքննարկվի Վենետիկի հանձնաժողովում։

Որևէ խնդիր Վենետիկի հանձնաժողով դիմելու մեջ, իհարկե, չկա, ինչպես և չկար այն ժամանակ, երբ ՍԴ-ն որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով իրացնել իր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Վենետիկի հանձնաժողով դիմելու իրավունքն ու խորհրդատվական կարծիք ստանալ այդ հեղինակավոր կառույցներից։ 

Մի կողմ ենք դնում նաև այն հանգամանքը, որ, երբ իշխանություններին է պետք, Վենետիկի հանձնաժողովն անմիջապես դառնում է «վերին ատյանի ճշմարտություն», իսկ երբ նույն այդ հանձնաժողովն ասում է, որ ՍԴ-ն լեգիտիմ է, անդամ-դատավոր բա­ռախաղն էլ՝ անիմաստ, այդ ժամանակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչնե­րը, մեկը մյուսին հերթ չտալով, բոլորին համոզում են, որ Վենետիկի հանձնաժողովը չի հասկանում անդամ-դատավոր եզրույթների տարբերությունը, ու առհասարակ Վենետիկի հանձնաժողովը, ինչպես իշխանու­թյունների առանձին ներկայացուցիչներ են ասում, ի՞նչ մեղքս է։ «Մենք ավելի լավ գի­տենք՝ ինչը ոնց է, Վենետիկի հանձնաժողո­վի կարծիքն ինչների՞ս է պետք»,– հաճախ կրկնում են նրանք։ 

Մի ուշագրավ հանգամանք կա Վենետիկի հանձնաժողովից Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ խորհրդատվական կարծիք ստանալու ձգտման մեջ, թեպետ նախարարը, երևի թե, հասկանում է, որ Ստամբուլյան կոնվենցի­այի պարագայում խնդիրը ոչ միայն սահ­մանադրականության կամ առհասարակ օրենսդրական դաշտում է, այլ հասարակական ընկալման։ Այստեղ մի պարզ ճշմարտություն կա. հասարակությունը պատրաստ չէ ընկալել ու ընդունել Ստամբուլյան կոնվենցիան։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։