ԱՄՆ-ում տան վերանորոգման ժամանակ շշեր են հայտնաբերվել, որոնք այժմ հազարավոր դոլարներ են գնահատվում


03:41 , 27 հուլիս, 2019
ԱՄՆ Միսսուրի նահանգի Քանզաս Սիթի քաղաքում տան վերանորոգման ժամանակ բազմաթիվ հին շշեր ու տարաներ են հայտնաբերվել, որոնց հավաքածուն մի քանի հազար դոլար է գնահատվում, գրում է New York Post-ը:

Շշերն ու տարաները հայտնաբերվել են տան ճակատային սրահի սյուներից մեկի մեջ: Ենթադրվում է, որ տան նախկին տերը, ցանկանալով թաքցնել խմելու իր սովորությունը, դատարկ շշերն անցքով սյան մեջ է նետել:

Հաղորդվում է, որ հայտնաբերված շուրջ 100 շշերը 40-ական թվականների են, իսկ տունը կառուցվել է 1920թ.-ին: Առարկաները լավ են պահպանվել, և հավաքողները կարող են դրա դիմաց հազարավոր դոլարներ վճարել:

«Դրանց մեջ ամեն տեսակի վիսկիի ու բուրբոնի շիշ կգտնես, գարեջրի վինտաժային շշեր էլ կան: Ես մի գիշերվա մեջ հավաքածուի տեր եմ դարձել: Համացանցում հարցում արեցի ու պարզեցի, որ Falstaff ապրանքանիշի գարեջրի որոշ շշերի դիմաց կարելի է մինչև 50 դոլար ստանալ, իսկ ես դրանցից առնվազն 20-30 հատ ունեմ»,- ասել է տանտեր Դանիել Մոլդը: