Կարելի է հաշվել՝ որքան ժամանակ սիրահարները միասին կլինեն


18:07 , 27 հունիս, 2013

Ժամանակակից մարդուն հատուկ է հաշվարկը: Արդեն կարելի է պարզել, թե որքան ժամանակ սիրահարները միասին կլինեն:

Ինչպես հաղորդում է Bagnet-ը, գիտնականների կարծիքով, սիրահարների՝ միմյանցով տարված լինելը ձևավորվում է մի շարք գործոնների շնորհիվ։ Այդ գործոններն են՝ ամուսինների շրջապատը, նրանց բնակավայրը, սննդակարգը, ժամանակը, որի ընթացքում նրանք միասին են և նրանցից յուրաքանչյուրի նախասիրությունները: Մարդկանց համատեղելիության հարցում էական նշանակություն ունի այս կամ այն արվեստի նկատմամբ ընդհանուր հայացքները:

Պարզվել է, որ նախկին սիրելիին մոռանալու համար պետք է անցնի միասին եղած ժամանակահատվածի առնվազն կեսը: Այսպես, օրինակ, տղամարդը կարող է մեկուկես տարվա ընթացքում ամբողջությամբ մոռանալ այն կնոջը, ում հետ ապրել է 3 տարի: