Հպարտ քաղաքացի Նիկոլի համար կարևորը քաղաքացիական իրավունքներն են, մնացածը, այդ թվում՝ ազգային գաղափարախոսությունը, նրան չի հետաքրքրում


00:09 , 27 հուլիս, 2019
Հպարտ քաղաքացիների համար ազգային արժեքներն ու ազգային գաղափարախոսությունը երկրորդական բնույթ են կրում։ Հպարտ քաղաքացի Նիկոլի համար կարևորը քաղաքացիական իրավունքներն են, մնացածը, այդ թվում՝ ազգային գաղափարախոսությունը նրան չի հետաքրքրում։ Ինչ ուզում եք, ասեք, ղեկավարը պիտի կառավարման դպրոց անցնի, նույնիսկ փոքրիկ կառույցի ղեկավարը։ Միայն այդ դպրոցն անցնելուց հետո կարելի է իմանալ, որ բարձր գոռալով, ասֆալտին փռելով, պատերին ծեփելով հնարավոր չէ կարգուկանոն հաստատել։ Վախեցնելով, մարդկանց փակելով հնարավոր չէ մյուսներին լռեցնել։ Եթե ժամանակավոր լռում են, թանկ է լինելու այդ լռության գինը, ավելի թանկ, քան, երբ խախտվում է լռությունը։