Կինը իջել է հրաբխի խառնարան և փրկել ընկած ամուսնուն


04:08 , 27 հուլիս, 2019

Ամերիկացին իր մեղրամսի ժամանակ ընկել է հրաբուխի խառնարանը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Հարսանիքից հետո Կլեյ Չաթեյնը և նրա կինը՝ Ակեյմին, մեկնել են կարիբյան Սենթ-Քիթս կղզի։ Նրանք որոշել են ինքուրույն բարձրանալ Լյամիուգա հանգած հրաբխի գագաթը, որտեղից երևում են հարևան կղզիները։

Բարձրանալու ժամանակ Կլեյի պարանը պոկվել է, և նա 15 մետր բարձրությունից ընկել է խառնարանի մեջ։ Ընկնելու հետևանքով տղամարդը ջարդել է գանգոսկրերը և կողոսկրերը, ժամանակավորապես կորցրել է աջ ականջի լսողությունը, սակայն ողջ է մնացել։

Ակեյմին իջել է խառնարան, գտել ընկած ամուսնուն և օգնել նրան դուրս գալ։ Հենվելով կնոջ վրա՝ Կլեյը մի կերպ հասել է այն հատվածին, որտեղ հասանելի է բջջային կապը։ Այնտեղից նրանք կարողացել են փրկարարներ կանչել։