ԱՄՆ-ում հայտնաբերել են 35 տարի առաջ անհետ կորած 12-ամյա աղջկա դին


22:00 , 26 հուլիս, 2019

ԱՄՆ-ում հայտնաբերվել է մոտ 35 տարի առաջ Կոլորադո նահանգի Վելդ շրջաններից մեկում խորհրդավոր կերպով անհետացած աղջկա դին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ մարմինը հայտնաբերվել է հուլիսի 23-ին խողովակաշարի կառուցման համար փոս փորող շինանարարների կողմից: Դեպքի վայրում հայտնաբերված ապացույցների և փորձաքննության հիման վրա պարզվել է, որ մնացորդները պատկանում են 12-ամյա Ջոնել Մեթյուզին: Այժմ նա 47 տարեկան կլիներ:

Աղջիկն անհետացել էր 1984թ. դեկտեմբերի 20-ին: Վերջին անգամ նրան տեսել էին երեկոյան ժամը 8-ին տուն վերադառնալիս: Այդ օրը դպրոցում երգչախմբի համերգ էր, աղջկան համերգից հետո տուն են հասցրել նրա ընկերը և ընկերոջ հայրը: Ջոնելի ծնողները տուն են եկել ժամը 22-ի սահմաններում և տեսել, որ տան մուտքի դուռը բաց է, աղջիկի կոշիկները աթոռի մոտ են, գուլպաները՝ բազմոցի վրա, սակայն աղջիկն անհետացել էր։

Image result for Таинственно исчезнувшую 35 лет назад девочку нашли мертвой