12:24 , 27 հունիս, 2013Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը պաշտոնապես վերադարձել է «Զենիթ»: 32-ամյա ֆուտբոլիստի և Սանկտ-Պետերբուրգի ակումբի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր:
Խաղացողը կմիանա թիմին հուլիսի 1-ին իր՝ Լոնդոնի «Արսենալ»-ի հետ կնքած համաձայնագրի ժամկետի ավարտից հետո:
««Զենիթ» ֆուտբոլային ակումբը ողջունում է Անդրեյ Արշավինի վերադարձը Սանկտ-Պետերբուրգ և նոր հաջողություններ է մաղթում ֆուտբոլիստին «Զենիթ»-ի կազմում»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում: