Կառավարությունը երկիրը տանում է նեոլիբերալ տնտեսական մոդելի միջնադարյան ուղով. Արմեն Գրիգորյան


20:00 , 26 հուլիս, 2019

Aysor.am-ը գրում է.

Երեկ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Ըստ այդմ, հունիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3.4%։

2019թ.-ի հունվար-հունիսին 2018թ.-ի հունվար-հունիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3 տոկոսով:

Aysor.am-ը հրապարակված տվյալների շուրջ զրուցեց ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ։

- Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունը՝ տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին՝ ըստ պաշտոնական հրապարակումների:

- Այսպիսով. 2018 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսներին 2017 թվականի նույն ամիսների նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 111.5%, 108.8% և 111.0%, իսկ եռամսյակային պատկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական՝ 110.4%: Այսինքն 2018 թվականի առաջին եռամսյակը 2017 թվականի նկատմամբ երկնիշ աջ է գրանցել աճողական հաշվարկով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ